Տուխել. Լուկակուի վրա ծիծաղելու ժամանակը չէ. մենք պետք է պաշտպանենք նրան

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին, ով վերջին շրջանում անվստահ է հանդես գալիս լոնդոնյան թիմի կազմում։

28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի հակառեկորդ էր սահմանել «Քրիսթալ Փելասի» դեմ մրցավեճում (1:0)՝ ամբողջ խաղի ընթացքում ընդամենը 7 հպում կատարելով գնդակին։

«Ի՞նչ կարող եմ ասել։ Նման բան բոլորի հետ էլ կարող է պատահել, հատկապես այն հարձակվողների, որոնք անվստահ են գործում և խաղում են լավ պաշտպանություն ունեցող թիմի դեմ։ Ակնհայտ է, որ Ռոմելուն ամբողջովին չէր ներգրավվել խաղի մեջ։

Լուկակուի վրա ծիծաղելու ժամանակը չէ։ Նա մեր խաղացողն է, և մենք պետք է պաշտպանենք նրան»,- գերմանացի մասնագետի խոսքն իր թվիթերյան էջում մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նորություններ

Բոլոր նորությունները