Ռուսաստանը կարող է զրկվել ՉԼ-ի եզրափակչի անցկացման իրավունքից՝ Ուկրաինայի հետ կոնֆլիկտի պատճառով

Ռուսաստանը կարող է զրկվել 2021/2022 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումն անցկացնելու իրավունքից։ Պատճառը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև օրեցօր սրվող հակամարտությունն է, հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։

The Mirror-ի փոխանցմամբ՝ մայիսի 28-ին նախատեսված եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի վճռորոշ հանդիպումը Սանկտ Պետերբուրգի փոխարեն կարող է տեղի ունենալ Լոնդոնում՝ «Ուեմբլի» ստադիոնում։

Հաղորդվում է, որ ՈւԵՖԱ-ն ուշի ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մշակի արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագիր։

Նորություններ

Բոլոր նորությունները