Ուկրաինայի համար դա տասնամյակի գլխավոր հանդիպումն է լինելու. Պավելկոն՝ Շոտլանդիայի դեմ խաղի մասին

Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն կիսվել է Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականների միջև աշխարհի 2022 թ. առաջնության անցումային փուլի կիսաեզրափակիչ հանդիպման սպասելիքներով։

«Շոտլանդիայի դեմ հանդիպումը Ուկրաինայի համար տարվա և միգուցե տասնամյակի հանդիպումն է լինելու։ Կարծում ենք, որ Ուկրաինայի հավաքականն ի զորու է փայլուն հանդես գալ անցումային փուլում և պայքարել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Մաղթում եմ, որ մեր խաղացողները և մարզչական շտաբն ամբողջ ուժերը ներդնեն հաջողության հասնելու համար, որպեսզի երկրպագուները հպարտանան մեր խաղով»,- Պավելկոյի խոսքը փոխանցում է Footballua-ն։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա - Ուկրաինա հանդիպումը կկայանա մարտի 24-ին։ Այս զույգի հաղթողը ԱԱ-2022-ի ուղեգիրը կվիճարկի Ուելս - Ավստրիա զույգի հաղթողի հետ։

Նորություններ

Բոլոր նորությունները