Օբամեյանգը Դեմբելեին խորհուրդ է տվել մնալ Բարսելոնայում

Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնա» տեղափոխությունից հետո Ուսման Դեմբելեին խորհուրդ է տվել երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի վինգերն ու Օբամեյանգը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

«Նա ինձ հաղորդագրություն էր ուղարկել՝ ցանկանալով իմանալ, թե արդյո՞ք իսկապես որոշել եմ տեղափոխվել «Բարսելոնա»։ Բայց ես չէի ուզում անհանգստացնել նրան՝ հաշվի առնելով իր հետ կապված իրավիճակը։

Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացրել «Բորուսիայում». նա անհավանական խաղացող է։ Անկեղծ ասած, շատ ուրախ եմ, որ Ուսմանն այստեղ է։ Երբ եկա այստեղ, նրան խորհուրդ տվեցի մնալ թիմում։ Չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում, բայց կարող եմ ասել, որ անհնարին ոչինչ չկա»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Նորություններ

Բոլոր նորությունները