Լիդսի հարձակվողը կարող է տեղափոխվել Ռեալ

Անգլիական «Լիդսի» հարձակվող Ռաֆինյան կարիերան կարող է շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Sport.es-ի տեղեկություններով՝ բացի «արքայական» ակումբից, 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև Մյունխենի «Բավարիան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաֆինյան դադարեցրել է «Լիդսի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ բանակցությունները։

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան անցկացրած 22 խաղում դարձել է 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները