Ռուսական ակումբն այս մրցաշրջանում երկրորդ անգամ կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզչին

Մերձմոսկովյան «Խիմկիի» ղեկավարությունը կրկին մտածում է գլխավոր մարզչին փոխելու մասին, հաղորդում է «Матч ТВ»-ն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի գլխավոր ներդրող Տուֆան Սադիգովն արդեն բանակցություններ է վարում «ԲՄԱ-Խաբարովսկը» գլխավորող Սերգեյ Յուրանի հետ։ 52-ամյա մասնագետը «Խիմկիի» ղեկին շուտով կարող է փոխարինել Իգոր Չերևչենկոյին, որն, ի դեպ, աշխատանքից հեռացվել էր հոկտեմբերին, սակայն մեկ ամիս անց դարձյալ վերադարձել պաշտոնին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո «Խիմկին» վաստակած 14 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը։

Նորություններ

Բոլոր նորությունները