Վենգերը կարող է պաշտոն ստանալ ՊՍԺ-ում

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է զբաղեցնել ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը։ Այս մասին հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող Լեոնարդոյի աշխատանքից։ Բացի այդ, նշվում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան Լեոնարդոյի գործունեության վերաբերյալ տեղեկություն ունի, որը կարող է հանգեցնել վերջինիս նկատմամբ հետաքննություն սկսելուն։

Հիշեցնենք, որ այս պահին Վենգերը զբաղեցնում է ՖԻՖԱ-ի համաշխարհային ֆուտբոլի զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը։

Նորություններ

Բոլոր նորությունները