Կրասնոդարի նորեկ. Իմ երազանքն է Չեմպիոնների լիգայում խաղալ Հալանդի դեմ

Ռուսական «Կրասնոդարի» նորեկ, նորվեգացի հարձակվող Էրիկ Բոտհեյմը նշել է, որ երազում է Չեմպիոնների լիգայում խաղալ իր հայրենակից Էրլինգ Հալանդի դեմ։

«Իրականում, Հալանդի դեմ Չեմպիոնների լիգայում մրցելն իմ երազանքն է։ Դա հիանալի իրադարձություն կլինի երկուսիս համար էլ, քանի որ մենք ընկերներ ենք։

Հուսով եմ՝ «Կրասնոդարը» կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, և մեր հանդիպումը կկայանա։ Բայց դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները