Ռամոսը Ռեալից պահանջել է նույնքան աշխատավարձ, որքան Պիկեն ստանում էր Բարսելոնայում

Հայտնի են դարձել նախորդ ամռանը ՊՍԺ տեղափոխված Սերխիո Ռամոսի՝ «Ռեալի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացած բանակցությունների որոշ մանրամասներ։

Sport.es-ի տվյալներով՝ Ռամոսը մադրիդյան ակումբում ցանկանում էր վաստակել այնքան աշխատավարձ, որքան Ժերար Պիկեն ստանում էր «Բարսելոնայում»։ Նշվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը Պիկեի աշխատավարձի մասին նույնիսկ տեղեկություն է ճշտել կատալոնական ակումբից և վրդովվել, որ երկար տարիներ ավելի քիչ է վաստակել «Ռեալում»։

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-մերը հայտնել էին, որ մինչև հարկերը վճարելը, Պիկեն «Բարսելոնայում» վաստակում էր տարեկան 28 մլն եվրո։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վերջինս համաձայնել է գնալ աշխատավարձի նվազեցման, որպեսզի ակումբը կարողանա գրանցել թիմի նորեկներին։

Նորություններ

Բոլոր նորությունները