Քեզ ուղարկել են Յուվենտուսից. Մոուրինյուն՝ մրցավարին

Ինչպես տեղեկացրել ենք, իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի էր խաղացել «Վերոնայի» հետ (2:2):

Խաղի վերջնամասում հանդիպումը սպասարկող Լուկա Պայրետոն հեռացրել էր հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին, ով դժգոհություն էր հայտնել մրցավարի աշխատանքից, ինչպես նաև հեռախոսազանգի ժեստ էր ցույց տվել վերջինիս։

Ինչպես հայտնում է La Stampa-ն, Մոուրինյուն գլխավոր մրցավարին նաև ասել էր հետևյալը. «Քեզ դիտմամբ են ուղարկել այստեղ, քեզ ուղարկել են «Յուվենտուսից»։ Դրանից հետո Պայրետոն կարմիր քարտ էր ցույց տվել Մոուրինյուին։

Նորություններ

Բոլոր նորությունները