ՌՊԼ-ի ակումբը վարձակալել է Լուկակուի զարմիկին

Շոտլանդական «Սելթիկի» եզրային պաշտպան Բոլի Բոլինգոլի Մբոմբոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ուֆա», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը Ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող թիմում վարձավճարով հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Հարկ է նշել, որ Բոլի Բոլինգոլին Բելգիայի հավաքականի և «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի զարմիկն է։ Նա «Բրյուգեի» սան է, իսկ «Սելթիկ» է տեղափոխվել 2019 թվականին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։ 2020/21 մրցաշրջանում բելգիացին վարձավճարով խաղացել է «Իստանբուլ Բաշակշեհիրի» կազմում։

Նորություններ

Բոլոր նորությունները