Մարսիալը կրկին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» մտադիր են ուժեղացնել հարձակվողի դիրքը, քանի որ և՛ Ալեքսիս Սանչեսը, և՛ Լաուտարո Մարտինեսը կարող են լքել ակումբը հաջորդ ամառ։

Նշվում է, որ բացի Մարսիալի թեկնածությունից, «Ինտերը» լրջորեն է վերաբերվում «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդին ձեռք բերելու տարբերակին։

Նորություններ

Բոլոր նորությունները