Խիմկին այս մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է հեռացնում մարզչին

Իգոր Չերևչենկոն այս մրցաշրջանում երկրորդ անգամ հեռացվեց «Խիմկիի» գլխավոր մարզչի պաշտոնից։

«Շնորհակալություն թիմին, ադմինիստրատիվ անձնակազմին և ղեկավարությանը պրոֆեսիոնալիզմի և աշխատասիրության համար, մենք լավ աշխատանք կատարեցինք ուսումնամարզական հավաքի ժամանակ, բայց թիմի հետ հետագայում մեկ այլ մասնագետ կաշխատի։ Ակումբին հաջողություն եմ մաղթում ապագայում»,-ասել է Չերևչենկոն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին նման իրադարձություն տեղի ունեցավ առաջին անգամ, սակայն մեկ ամիս չանցած Չերևչենկոն վերադարձավ թիմ։ Ավելի վաղ «Матч ТВ»-ն հայտնել էր, որ թափուր պաշտոնի հիմնական թեկնածուն «ՍԿԱ Խաբարովսկի» գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանն է։

Հարկ է նշել, որ Յուրանն արդեն գլխավորել է «կարմիր-սևերին» 2008 և 2020 թվականներին։

Նորություններ

Բոլոր նորությունները