Պելեի դուրսգրումը հետաձգվել է վարակի պատճառով

Բրազիլացի լեգենդ Պելեն դեռ հիվանդանոցում է, հայտնում է ESPN.com.br-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 81-ամյա Պելեի դուրսգրման ուշացումը պայմանավորված է միզուղիների վարակով։

Հիշեցնենք, որ նախկին ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր փետրվարի 13-ին՝ հաստ աղիքի ուռուցքի բուժման շրջանակում քիմիոթերապիայի կուրսի համար։ Նախկին խաղացողի բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում սովորական հետազոտություն է անցկացվել, որի ընթացքում հայտնաբերվել է միզուղիների վարակ։

«Պելեի վիճակը կայուն է, նա պետք է մոտ ժամանակներս դուրս գրվի հիվանդանոցից»,- հայտնել են հաստատության մամուլի ծառայությունից։

Վերջին տարիներին Պելեն պայքարել է մի շարք լուրջ առողջական խնդիրների, այդ թվում՝ ազդրի փոխարինման վիրահատության հետ կապված բարդությունների, ինչպես նաև երիկամների և շագանակագեղձի խնդիրների դեմ:

Նորություններ

Բոլոր նորությունները