«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ռոմա» - «Վերոնա» հանդիպման (2:2) գլխավոր մրցավարին վիրավորելու համար որակազրկվել է 2 խաղով և 20 հազար եվրո տուգանք ստացել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Պորտուգալացի մասնագետը շաբաթ օրը հեռացվել է խաղադաշտից հանդիպման երկրորդ խաղակեսում։ Մոուրինյուն հանդիպման գլխավոր մրցավար Լուկա Պայրետտոյի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել և հեռախոսազանգի ժեստ ցուցադրել։
Մոուրինյուն այս ժեստով անդրադարձել է 2006 թվականին իտալական ֆուտբոլում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալին, որում ներգրավված է եղել նաև Պայրետտոյի հայրը։