ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին Ա Սերիայում

Թուրինի «Յուվենտուսի» երիտասարդ հարձակվող Մոյզե Կինը հայտնվել է «Պարի Սեն Ժերմենի» դիտակետում, հայտնում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզցիները մտադիր են պայմանագիր կնքել 21-ամյա հարձակվողի հետ այն դեպքում, երբ Կիլիան Մբապեն չերկարաձգի պայմանագիրը։

Նշվում է, որ «Յուվենտուսը» համաձայն է ամռանը Կինին վարձավճարով տալ, քանի որ Դուշան Վլահովիչի տեղափոխությունից հետո իտալացու դիրքը թուրինյան ճամբարում անորոշ է։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մոյզեն արդեն հանդես է եկել փարիզցիների կազմում, որտեղ վարձավճարով եկել էր «Էվերթոնից»։

Նորություններ

Բոլոր նորությունները