Վախենում եմ ֆուտբոլ խաղալ. Ագուերո

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է իր ներկայիս վիճակի մասին։

«Երբ սիրտս արագանում է, ապա բժիշկները գիտեն այդ մասին: Ես կրծքավանդակումս չիպ ունեմ: Օրերս ես վազում էի վազքուղու վրա, ինձ համար ֆուտբոլ և թենիս էի խաղում, որից հետո սկսեցի խեղդվել: Երբեմն մտածում եմ՝ արդյոք երբևէ նորից կկարողանամ խաղալ: Ես ուզում եմ, բայց վախենում եմ»,- ասել է արգենտինացին:

Հիշեցնենք, որ Ագուերոն այս մրցաշրջանում ստիպված էր ավարտել կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով:

Նորություններ

Բոլոր նորությունները