«Տորինոյի» կենտրոնական պաշտպան Գլեյսոն Բրեմերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»: Այս մասին հաղորդում է «Bayern & Germany»-ն։
Նշվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։ Բրեմերը դեմ չէ տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա և պայմանագիր ստորագրել «Բավարիայի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Բրեմերն Սերիա Ա-ում անցկացրել է 23 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։