«Վելեսը» նոր համալրում ունի կազմում։ Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, թիմին է միացել Սամուել Ադենի Էնթոնին։
20-ամյա պաշտպանը Մոսկվայի «Դինամոյի» շրջանավարտ է։ Սկզբում նա խաղացել է կապտա-սպիտակների երիտասարդական թիմում, իսկ հետո տեղափոխվել «Ստրոգինո»։
Էնթոնին 2021/22 մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է մոսկովյան ակումբի երկրորդ թիմում՝ հանդես գալով երիտասարդական լիգայում։ Ֆուտբոլիստը մասնակցել է 12 հանդիպման։
«Վելեսում» Էնթոնին հանդես կգա վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտ։