Լոնդոնը պատրաստ է ընդունել ՉԼ-ի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգի փոխարեն

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հայտնել է, որ քաղաքը պատրաստ է Սանկտ Պետերբուրգի փոխարեն ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը։

«Լոնդոնը պատրաստ է ընդունել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը: Նման մրցաշարի եզրափակիչը հյուրընկալելն արտոնություն է: Եթե եզրափակիչն անցկացվի Սանկտ Պետերբուրգում, դա կնշանակի, որ ՈՒԵՖԱ-ն սատարում է պուտինյան Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»,- Խանի խոսքերն է մեջբերում LBC-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան պնդելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը հետաձգել՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դոնեցկի և Լուգանցկի հանրապետությունները ճանաչելու որոշման հետ։

Նորություններ

Բոլոր նորությունները