Ատլետիկոն ՄՅՈՒ-ի դեմ խաղից առաջ կորցրել է իր առաջատարներից մեկին

Մադրիդի «Ատլետիկոն» կարևոր կորուստ ունի ՉԼ-ի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ։

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ վնասվածք է ստացել կիսապաշտպան Կոկեն։ Ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք։ Այս վնասվածքը նա ստացել է «Օսասունայի» հետ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (3:0)։

Վերականգնման ժամկետները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ կիսապաշտպանը հաստատ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջին հանդիպումը։

«Ատլետիկո» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա փետրվարի 2ձ-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները