ՉԼ. Չելսին վստահորեն հաղթեց Լիլին 🎥

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» մրցեց ֆրանսիական «Լիլի» հետ։

Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ անգլիացիների հաղթանակով։

«Ազնվականներին» խաղի 8-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Կայ Հավերցը։ Առաջին խաղակեսում գոլեր այլևս չգրանցվեցին։

Արդեն խաղի 2-րդ հատվածում «Չելսիի» առավելությունը կրկնապատկեց Պուլիշիչը։

Թոմաս Տուխելի սաները վստահ հաղթանակ տարան 1/8 եզրափակչի առաջին խաղում և ավելի հանգիստ կարող են մոտենալ պատասխան հանդիպմանը։

Խաղի տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները