Վլահովիչը դարձել է ՉԼ-ի ռեկորդակիր

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը թարմացրել է Չեմպիոնների լիգայում գրանցված ռեկորդը։

Դուշանը երեկ խփել էամենահեղինակավոր մրցաշարում նորեկների շրջանում ամենաարագ գոլը, հայտնում է Opta-ն:

Նա գոլի հեղինակ է դարձել իր առաջին խաղի 32-րդ վայրկյանին՝ գրավելով «Վիլյառեալի» դարպասը (1-1)։

Նախորդ ռեկորդը պատկանում էր Անդրեաս Մելլերին, որը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ էր դարձել կրկին «Յուվենտուսի» դեմ խաղում (37 վայրկյան):

Նորություններ

Բոլոր նորությունները