Մադրիդի «Ռեալը» հատուկ առաջարկ է ուղարկել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր թվիթերում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը սպասում է հարձակվողի պատասխանին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ֆուտբոլիստին վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ։
Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ, ուստի նա կարող է դառնալ ազատ գործակալ։
Այս մրցաշրջանում 23-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: