Չելսիի երկու խաղացողներ չեն օգնի թիմին Լիլի դեմ արտագնա խաղում

«Չելսիի» երկու խաղացողներ՝ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և մարոկկացի հարձակվող Հակիմ Զիեշը վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել իրենց թիմին «Լիլի» դեմ արտագնա խաղում։

Ֆուտբոլիստները վնասվածք են ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիլի» դեմ առաջին խաղի երկրորդ խաղակեսում (2:0):

Առաջիկայում երկու ֆուտբոլիստներն էլ բուժզննում կանցնեն, որը կորոշի վնասվածքների լրջությունն ու ապաքինման ժամկետները։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա Կովաչիչը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 28-ամյա Զիեշը 28 խաղերում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները