«Բարսելոնայի» ինը ֆուտբոլիստներ մարզվել են ակումբի բազայում, չնայած այն բանին, որ գլխավոր մարզիչ Չավին թիմին հանգստյան օր էր տվել։
Ըստ լրագրող Ալեքս Պինտանելայի՝ երեքշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, չնախատեսված մարզում են անցկացրել Էրիկ Գարսիան, Ֆերան Տորեսը, Սերխիո Բուսկետսը, Մեմֆիս Դեպայը, Դանի Ալվեսը, Լյուկ դե Յոնգը, Սերժի Ռոբերտոն, Ռոնալդ Արաուխոն և Կլեման Լանգլեն։
Փետրվարի 24-ին « Բարսելոնան» արտագնա խաղում կմրցի «Նապոլիի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում։
Իսպանիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։