«Խիմկիի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտնել է վրացի պաշտպան Գիա Գրիգալավայի տեղափոխության մասին:
«Ողջունում ենք Գիային «Խիմկիում» և մաղթում հաջող ելույթներ «կարմիր-սևերի» կազմում»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
32-ամյա Գրիգալավան ազատ գործակալի կարգավիճակ ուներ, ինչի շնորհիվ նա «Խիմկի» տեղափոխվել է անվճար։ Նախկինում նա խաղացել է «Ռոստովում», «ՍԿԱ»-ում, Մոսկվայում, «Վոլգայում», «Կռիլյա Սովետովում», «Անժիում», «Պաֆոսում», «Էթնիկոսում» և Տուլայի «Արսենալում»:
Վրաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 34 հանդիպում։