Բորուսիան լուրջ կորուստ ունի Ռեյնջերսի դեմ պատասխան խաղից առաջ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը բաց կթողնի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Ռեյնջերսի» դեմ պատասխան հանդիպումը, հայտնում է Sport1-ը։

21-ամյա նորվեգացին թիմի հետ չի մեկնել Գլազգո։ Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բորուսիայի» վերջին 4 հանդիպումները, սակայն մի քանի օր առաջ վերադարձել էր ընդհանուր խմբի մարզումներին։

2021/22 մրցաշրջանում Հալանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

«Ռեյնջերս» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։ Առաջին հանդիպումն ավարտվել է շոտլանդական թիմի հաղթանակով՝ 4։2 հաշվով։

Նորություններ

Բոլոր նորությունները