Սպարտակի սանը տեղափոխվել է շոտլանդական ակումբ

Ռուս դարպասապահ Իվան Կոնովալովը դարձել է շոտլանդական «Լիվինգսթոնի» խաղացող։

«Ես շատ ուրախ եմ նոր մեծ քայլ կատարել իմ կարիերայում և միանալ «Լիվինգսթոնին»՝ այն ակումբին, որն իր առջև դնում է ամենամեծ մարտահրավերները»,- գրել է Կոնովալովն իր ինստագրամում։

Կոնովալովը միացել է «Լիվինգսթոնին» ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2023 թվականի ամառ։

27-ամյա Կոնովալովը «Սպարտակի» շրջանավարտ է։ Նախկինում նա հանդես է եկել «Ամկարում», «Սևաստոպոլում», «Աստրախանում», «Ռադնիչկիում», «Բաչկայում», «Տորպեդո-ԲելԱԶ-ում», «Ռուբինում» և «Ուրալում»:

Նորություններ

Բոլոր նորությունները