Բավարիայի երեք առաջատարներ ցանկանում են երկարաձգել պայմանագրերն ակումբի հետ

Մյունխենի «Բավարիայի» երեք վետերաններ մոտ ժամանակներս կարող են նոր պայմանագրեր կնքել Բունդեսլիգայի գրանդի հետ, հայտնում է BILD-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, կիսապաշտպան Թոմաս Մյուլերը և դարպասապահ Մանուել Նոյերը, որոնց պայմանագրերը ակումբի հետ հաշվարկված են մինչև 2023 թվականը, ցանկանում են երկարաձգել դրանք մինչև 2025 թվականը։

Նշվում է, որ Նոյերն արդեն բանակցություններ է վարում ակումբի հետ և ցանկանում է կարիերան ավարտել «Բավարիայում»։

Լևանդովսկու հետ բանակցություններ դեռ չկան, իսկ Մյուլերի նոր պայմանագիրը պետք է ստորագրվի շատ շուտով։

Նորություններ

Բոլոր նորությունները