Մենք վախենում ենք սխալվել. Ռուսաստանի հավաքականի պաշտպան

Ռուսաստանի հավաքականի և «Զենիթի» պաշտպան Դմիտրի Չիստյակովը խոսել է ազգային հավաքականի ֆուտբոլիստների հոգեբանության մասին։

Ֆուտբոլսիտն անդրադարձել է Խորվաթիայից կրած պարտությունից հետո գլխավոր մարզիչ Կարպինի խոսքերին, որում ասվում էր, թե թիմը վախենում է։

«Ես մասամբ համաձայն եմ նրա հետ։ Հավանաբար այդպես է։ Մեր՝ ռուս խաղացողների գլխում, երևի սա «նստած» է։ Մենք վախենում ենք սխալվել, որովհետև վտանգված է աշխարհի առաջնությանը մեր մասնակցությունը: Ստեղծագործության, խաղի վերահսկման առումով մեզ չհաջողվեց հաղթել։ Հիմարորեն վախենում էինք գնդակը ստանալուց: Եվ երբ վախենում ենք գնդակ ստանալ, քիչ տարբերակներ ենք ունենում խաղը շարուանկելու համար։ Ամեն դեպքում մենք պայքարեցինք և տվեցինք մեր ամբողջ ուժը»,- Չիստյակովի խոսքերն է մեջբերում «Известия-ն»։

Նորություններ

Բոլոր նորությունները