Իտալիայի գավաթից կհանվի արտագնա գոլի կանոնը

Հաջորդ մրցաշրջանից Իտալիայի գավաթի խաղարկությւոնում չի գործի արտագնա գոլերի կանոնը, հայտնում է Sport Mediaset-ը:

Լիգայի խորհուրդը որոշել է համապատասխանեցնել մրցաշարի կանոնները Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում և Կոնֆերանսների լիգայում գործող կանոնների հետ։

Վերջին խաղերը, որոնցում կգործի այս կանոնը, կլինեն Իտալիայի գավաթի 2021/22 մրցաշրջանի կիսաեզրափակիչները, որոնցում «Միլանը» կհանդիպի «Ինտերին», իսկ «Ֆիորենտինան»՝ «Յուվենտուսին»:

Իտալիայում արտագնա գոլերի կանոնը գործում է 1965 թվականից:

Նորություններ

Բոլոր նորությունները