Հայտնի է առաջիկա Էլ Կլասիկոյի անցկացման ամսաթիվը

Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև առաջիկա հանդիպումը կկայանա մարտի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։

Խաղը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում՝ Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակում։

Նրանց նախորդ հանդիպումը՝  Իսպանիայի Սուպերգավաթի խաղում ավարտվել է 3-2 հաշվով՝ հօգուտ Մադրիդի «Ռեալի»:

Իսպանիայի առաջնությունում թիմերը վերջին անգամ խաղացել են նախորդ տարվա նոյեմբերի 24-ին, որտեղ կրկին հաղթել են մադրիդցիները։

«Բարսելոնան» վերջին անգամ «Ռեալին» հաղթել է 2019 թվականի մարտին (1։0):

Նորություններ

Բոլոր նորությունները