Տոտտին կարող է վերադառնալ Ռոմա

Իտալիայի հավաքականի և «Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին կարող է վերադառնալ հռոմեական ակումբ և ղեկավար պաշտոն ստանձնել, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 45-ամյա իտալացին վերջին ամիսներին ներկա է եղել «Ռոմայի» բազմաթիվ հանդիպումների և լավ հարաբերությունների մեջ է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի և ակումբի սեփականատերերի՝ Ֆրիդկին ընտանիքի հետ:

Հարկ է ընդգծել, որ անցյալ տարի Տոտտին սպորտային գործակալի արտոնագիր էր ստացել։

Նորություններ

Բոլոր նորությունները