Կլոպ. Չեմ կարող Լիվերպուլը պատկերացնել առանց Միլների

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպան Ջեյմս Միլների հետ պայմանագրի երկարաձգման շուրջ ընթացող բանակցությունների մասին։

Մերսիսայդցիները ցանկանում են 1 տարով երկարաձգել պայմանագիրը 36-ամյա ֆուտբոլիստի հետ։

«Միլները միշտ բարձր խաղամակարդակ է ապահովում։ Ես չեմ կարող պատկերացնել «Լիվերպուլն» առանց նրա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Միլների գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։

Նորություններ

Բոլոր նորությունները