Պելեգրինի. Զենիթը Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է

«Բետիսի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Զենիթի» դեմ Եվրոպա լիգայի պատասխան հանդիպումից առաջ կարծիք է հայտնել ռուսական ակումբի մասին։

«Նրանք սիրում են խաղալ հարձակվողական ֆուտբոլ և ունեն ստեղծագործ խաղացողներ։ Կարծում եմ, որ «Զենիթը» Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ է։

Առաջին խաղում մենք մի պահ կորցրեցինք գնդակի վերահսկումը, բայց հետո սկսեցինք ավելի լավ գործել պաշտպանությունում։ Պելեգրինիի խոսքը փոխանցում է Diario de Sevilla-ն։

Հիշեցնենք, որ թիմերի միջև Սանկտ Պետերբուրգում կայացած առաջին խաղում «Բետիսը» արտագնա հաղթանակ էր տարել 3։2 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները