Սեմակը խոսել է ռուսական ակումբների՝ եվրագավաթներից հնարավոր հեռացման մասին

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը խոսել է ռուսական ակումբների՝ եվրոպական մրցաշարերից հնարավոր հեռացման մասին։

«Մտավախություն ունե՞մ արդյոք, որ ռուսական ակումբները կհեռացվեն եվրագավաթներից։ Ցավոք սրտի, այժմ սպորտը ներքաշվում է քաղաքականության մեջ։ Մենք զբաղվում ենք մեր գործով։ Մարզիկներին չի կարելի զրկել այն ամենից, ինչով նրանք ապրում են։

Թե ինչ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, մենք չգիտենք և չենք կարող ազդեցություն ունենալ դրանց վրա»,- 45-ամյա ռուս մասնագետի խոսքը փոխանցում է championat.com-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները