Մեդինա. ԲԿՄԱ-ն լիովին պատրաստ է Սպարտակի դեմ խաղին

ԲԿՄԱ-ի նորեկ Խեսուս Մեդինան խոսել է մոսկովյան թիմի ուսումնամարզական հավաքից ստացած տպավորությունների մասին։

«Ինձ համար բացարձակապես ամեն ինչ նոր էր, և ընդհանուր առմամբ, ես շատ գոհ եմ, թե ինչպես անցավ ուսումնամարզական հավաքը. նոր մարզիչ, նոր թիմակիցներ, նոր վայրեր. . .  Առաջին իսկ օրվանից ես ինձ հարմարավետ էի զգում և վստահ էի իմ ուժերի վրա։

Մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել և այժմ կենտրոնացած ենք առաջիկա դերբիի վրա։ Կարծում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է պաշտոնական հանդիպումների համար և լիովին պատրաստ է «Սպարտակի» հետ խաղին»,- 24-ամյա պարագվայցու խոսքը մեջբերում է «բանակայինների» մամուլի ծառայությունը։

«Սպարտակ» - ԲԿՄԱ հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։


Նորություններ

Բոլոր նորությունները