Լիվերպուլը ոչ մի շանս չտվեց Լիդսին՝ ընդհուպ մոտենալով առաջատարին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրից հետաձգված խաղում «Լիվերպուլը» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Լիդսի» դարպասը։

«Էնֆիլդում» կայացած հանդիպման առաջին խաղակեսում գլխավոր մրցավար Մարկուս Օլիվերը երկու անգամ 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որոնք 15-րդ և 35-րդ րոպեներին անվրեպ իրացրեց Մոհամեդ Սալահը։ 30-րդ րոպեին էլ եգիպտացու փոխանցումից հետո աչքի ընկավ Ժոել Մատիպը։

80-րդ րոպեին և հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին «Լիվերպուլի» 4-րդ և 5-րդ գոլերը հեղինակեց Սադիո Մանեն՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 90+3-րդ րոպեին խաղի վերջնարդյունքը ձևակերպեց Վիրջիլ վան Դեյկը՝ 6։0

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 60 միավոր և շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականով։ Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այժմ 3 միավորով է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»։ Մարսելո Բյելսայի «Լիդսը» 23 միավորով մնաց 15-րդ տեղում։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները