Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։
Հաշիվը բացել են մադրիդյան թիմի ֆուտբոլիստները. 7-րդ րոպեին Ռենան Լոդիի փոխանցումից հետո գլխի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Ժոաու Ֆելիշը։
Մանչեսթերցիները պատասխան գոլը խփել են 80-րդ րոպեին. հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ է դարձել Էնթոնի Էլանգան։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 15-ին։
Տեսանյութ.