Ռուս դարպասապահը համալրեց Ալաշկերտի կազմը

«Ալաշկերտի» կազմը համալրել է ռուս դարպասապահ Արտյոմ Պոտապովը (Լեոնովը), հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

27-ամյա դարպասապահը հանդես է եկել ռուսական «Կրասնոդար», «Ուֆա», «Մորդովիա», «Կռիլյա Սովետով», «ԲՄԱ-Խաբարովսկ», խորվաթական «Լուչկո», բելառուսական «Տորպեդո» և «Դինամո» (Մինսկ) թիմերում, իսկ նրա նախորդ ակումբը Ղազախստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Կայսարն» էր:

Նորություններ

Բոլոր նորությունները