ՉԼ. Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի ընթացիկ շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները։

ՈւԵՖԱ-ի ցուցակում են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշը, «Վիլյառեալի» կիսապաշտպան Դանի Պարեխոն, «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն և «Այաքսի» պաշտպան Նուսաիր Մազրաուին։

Ֆելիշն ու Պարեխոն գոլի հեղինակ են դարձել համապատասխանաբար «Մանչեսթեր Յունայթեդի» (1։1) և «Յուվենտուսի» (1։1) դեմ խաղում, իսկ Կանտեն և Մազրաուին գոլային փոխանցումներ են կատարել «Լիլի» (2-0) և «Բենֆիկայի» (2:2») դեմ խաղերում:

Նորություններ

Բոլոր նորությունները