Լիգա 1-ում մարզչին որակազրկել են 10 խաղով

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն ուսումնասիրել է Լիգա 1-ի 25-րդ տուրի «Մեց» - «Լիլ» հանդիպման վերջնամասում տեղի ունեցած միջադեպը և որոշում կայացրել։

Տանտերերի գլխավոր մարզիչ Ֆրեդերիկ Անտոնետին զայրացել է մրցակցի մարզչական նստարանի պահվածքից և վիճաբանության ժամանակ հրել է «Լիլի» սպորտային համակարգող Սիլվեն Արմանդին։ Այս արարքի համար Անտոնետին որակազրկվել է 10 խաղով, որից 3-ը՝ պայմանական։

Այսպիսով, «Մեցի» մարզիչը բաց կթողնի իր թիմի առաջիկա 7 հանդիպումները, այսինքն չի կարողանա գլխավորել թիմը մինչև 33-րդ տուրը և «Լորիենի» հետ արտագնա խաղը։

Սիլվեն Արմանդը և «Լիլի» նախագահ Օլիվյե Լետանգն էլ որակազրկվել են երկու խաղով ՝ «Մեցի» տեխնիկական տարածք ներխուժելու համար։

Նորություններ

Բոլոր նորությունները