Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումները:
Մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն գոլի 4 հավակնորդներին:
Լավագույն գոլի հեղինակի կոչման համար կպայքարեն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշն ու «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներ Բերնարդու Սիլվան և Ռահիմ Ստերլինգը։
Մբապեն հաղթական գոլ է խփել «Ռեալի» դեմ խաղում (1:0), Ֆելիշը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» (1:1) դարպասը, Սիլվան և Ստերլինգը օգնել են «Մանչեսթեր Սիթիին» հաղթել «Սպորտինգին» (5:0):