«Ուրարտուի» երկրորդ թիմը շարունակում է Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնել։
Հերթական ստուգողական խաղում «Ուրարտու-2-ը» մրցել է «Ռոստով-2004» թիմի հետ և հաղթել 3։0 հաշվով։
Երևանցիների կազմում գոլերով աչքի են ընկել Ռուբեն Եսայանը, Վարդան Բաբախանյանն ու Արթուր Մելիքյանը։
«Ուրարտու-2-ի» ուսումնամարզական հավաքը կավարտվի փետրվարի 27-ին։