VBET ՀՊԼ. Արարատն ու Նոան գրանցեցին հերթական ոչ-ոքին

VBET ՀՊԼ-ի 19-րդ տուրում «Արարատը» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում ընդունեց «Նոային»։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Խաղի առաջին հատվածում թիմերն աչքի չընկան դինամիկ խաղով, ինչի արդյունքում էլ ընդմիջման գնացին խաղատախտակին թողնելով 0։0 հաշիվը։

Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում. 47-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալեքս Օլիվեյրան։

«Արարատը» պատասխան գնդակը կարողացավ խփել 70-րդ րոպեին, երբ վաստակած 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Էդգար Մալաքյանը։

Խաղի հետագա ժամանակում թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները, չնայած որ երկուսն էլ որոշ գոլային դրվագներ ունեցան։

Այս խաղից հետո երկու թիմերն էլ վաստակելով 1-ական միավոր մրցաշարային աղյուսակում զբաղենում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղեր։

Նորություններ

Բոլոր նորությունները