Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր չէ հետաձգել մրցաշարի վերսկսումը, հայտնում է Sport24-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՌՊԼ-ն մտադիր չէ դադարեցնել առաջնությունը Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների պատճառով։
Հիշեցնենք, որ առաջնության վերսկսումը պետք է կայանա շաբաթ օրը՝ փետրվարի 26-ին։
Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հարևան երկրում հատուկ գործողության մեկնարկի մասին։