Ես վախկոտ չեմ և չեմ լքի Կիևը. Լուչեսկու

Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ չի հեռանա Ուկրաինայից՝ չնայած երկրում տիրող ռազմական դրությանը։

«Ուկրաինայում ամբողջ սպորտային գործունեությունը դադարեցվել է 30 օրով: Ես չեմ թողնի Կիևը, որպեսզի վերադառնամ Ռումինիա, ես վախկոտ չեմ: Հուսով եմ, որ այս մեծ մարդիկ, առանց ուղեղի, կդադարեցնեն պատերազմը: Ես երբեք չեմ մտածել, որ դա հնարավոր է»,- ասել է 76-ամյա մասնագետը։

Հիշեցնենք, որ ձմեռային դադարից հետո ՈՒՊԼ-ի վերսկսումը նախատեսված էր ուրբաթ օրը՝ փետրվարի 25-ին: Ուկրաինայում ռազմական դրության պատճառով մրցաշարն անորոշ ժամանակով դադարեցվել է։

Նորություններ

Բոլոր նորությունները