VBET ՀՊԼ. Ուրարտուն բաց թողեց հաղթանակը Նորավանքի դեմ խաղում

VBET ՀՊԼ-ի 19-րդ տուրում «Ուրարտուն» ընդունել էր «Նորավանքին»։

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Սա օրվա արդեն 2-րդ հանդիպումն էր՝ ավարտված նման ելքով։

Թիմերը հանդիպումը մեկնարկեցին բավականին լարված, այդպես էլ ընթացավ խաղի ամբողջ ընթացքը։

Խաղի հաշիվը բացվեց մեկնարկում. 17-րդ րոպեին հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածն՝ իր թիմին հաշվի մեջ առաջ մղեց Ջոնել Դեսիրեն։

Եղեգնաձորի թիմը միայն 73-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Էբերտ Կարդոսոն։

Հանդիպման ամբողջ ընթացքում շատ թեժ էր Նանա Անտվիի և Արթուր Ավագյանի պայքարը, ինչն էլ հանգեցրեց նրան, որ խաղի վերջնամասում երկու ֆուտբոլիստներն էլ 1 րոպեի տարբերությամբ ստանալով կարմիր քարտ լքեցին խաղադաշտը։

Թիմերն այլևս գոլ գրանցել չկարողացան և հանդիպումն ավարտեցին չեզոք հաշվով։

Այս խաղից հետո «Ուրարտուն» վաստակեց 20 միավոր և պահպանեց 6-րդ տեղը։ «նորավանքը» 11 միավորով հավասարվեց «Վանին», սակայն շարունակում է մնալ 8-րդ տեղում։

Նորություններ

Բոլոր նորությունները