Համոզված եմ, որ Մեսսին կվերադառնա Բարսելոնա. Մարադոնայի որդի

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին՝ Դիեգո Սինագրան վստահ է, որ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»։

Նրա կարծիքով՝ Լեոն երջանիկ չէ փարիզյան թիմում, ուստի ամեն ինչ կանի, որ վերադառնա հարազատ ակումբ։

«Համոզված եմ, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»։ Հնարավոր է՝ առաջիկա ամռանը։ Նա ՊՍԺ-ում երջանիկ տեսք չունի։ Լիոնելը հիանալի ֆուտբոլիստ է և նրա պես խաղացողները կարող են հանդես գալ աշխարհի ցանկացած կետում։ Բայց նա, անկասկած, պետք է լինի «Բարսելոնայում»,- Սինագրայի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Նորություններ

Բոլոր նորությունները